Նարկոլոգիական կլինիկայի բարեկարգում
Այսօր` 2009թ. մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յասունո Սայտոն և «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Արթուր Պոտոսյանը կստորագրեն «Նարկոլոգիական կլինիկայի բարեկարգում» ծրագիրը սկսելու դրամաշնորհային պայմանագիր: Ճապոնիայի դեսպանատան անունից որպես վկա կստորագրի Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղարը Իիդան:
Վերոգրյալ ծրագրի նպատակն է ՀՀ առողջապայության նախարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի մասնաշենքում իրանականացնել նոր լիարժեք տաք ջրամատակարարման և ջեռուցման համակարգի ներդրումը: Որպես վերջնական արդյունք, ակնկալվում է, որ նարկոլոգիական կլինիկայի հիվանդները հնարավորություն կստանան ձմեռային ժամանակաշրջանում իրենց բուժումը ստանալ տաք հարմարավետ հիվանդասենյակներում և շուրջ տարին օգտվել կենցաղային տաք ջրից և լոգարանից:
Ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ՝ վերջինիս կողմից իրականացվող GGP շրջանակներում: Զարգացող երկրներում Ճապոնիայի կառավարության կողմից իրանանացվող Պետական զարգացման օժանդակության (ODA) նպատակն է օժանդակել սոցիալական զարգացման ոլորտում գործող հասարակական և համայնքային կազմակերպություններին: GGP-ի շրջանակներում տրամադրվում են ճկուն փորքածավալ զարգացման ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել սոցիալապես անապահով բնակչության սոցիալական բարեկեցության մակարդակը: Վերոնշյալ ծրագրից բացի, GGP-ի ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են 23 տարբեր ծրագրեր՝ ուղղված ջրամատակարարման համակարգի բարելավմանը, դպրոցների և հիվանդանոցների վերանորոգմանը և բարեկարգմանը:
«Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հ/կ-ի նպատակն է նվազեցնել թմրամիջոցների առաջացրած վնասները և բարելավել հանրապետությունում առկա բուժական և հոգեսոցիալական ծառայությունների մակարդակը: Սկսած իր հիմնադրման օրվանից, կազմակերպությունը շուրջ 7 տարի իրականացնում է ապօրինի թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանն ուղղված տարբեր ծրագրեր՝ ուղղված ներարկային թմրամիջոց գործածող անձնաց բուժման մատչելիության բարձրացմանը:

