Բացվեց թմրամիջոցներից կախվածության վերականգնողական բ

Տեքստի չափսը. + |

Այսօր առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիայի կլինիկայում բացվեց Թմրամիջոցներից կախվածության վերականգնողական բուժման կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը նշեց, որ կենտրոնը բացվել է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի (ՀԿԹՀԾ) 5-րդ փուլի շրջանակներում: Այն վերանորոգվել, կահավորվել և սարքավորումներով հագեցվել է ՀԿԹՀԾ-5-ի ֆինանսավորմամբ:

«2006 թվականին լիարժեք վերանորոգվել է նաև նարկոլոգիական կլինիկայի 4-րդ հարկի աջ թևը, որտեղ տեղակայվել է Անհետաձգելի նարկոլոգիայի բաժանմունքը: Կլինիկայի այս բաժինը վերանորոգվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից իրականացվող Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի և առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ համաֆինանսավորմամբ: Ֆինանսավորումը, համապատասխանաբար 35% և 65% է եղել»,-ասաց Ս. Թորոսյանը: Ներկայում, նրա խոսքով, բաժանմունքը գործում է իր ամբողջ ծավալով: Վերանորոգման ամբողջ աշխատանքների ընդհանուր գումարը 100 հազար դոլարից ավելի է կազմել:

Իսկ առողջապահության նախարարությունը նարկոլոգիական կլինիկային տրամադրել է արհեստական շնաչառության ապարատ, վերակենդանացման հավաքածու, կարդիոմոնիտոր: Այս սարքավորումները թուլ կտան Անհետաձգելի նարկոլոգիայի բաժանմունքում կազմակերպել գերդոզավորումների և կյանքին վտանգ սպառնացող այլ վիճակների անհապաղ մասնագիտական բուժօգնություն, ինչպես նաև բուժման նոր մեթոդների ներդրում:

Աղբյուր` Panorama.am

Posted on 27- 04-09 by Admin

Filed under Նորություններ | Ուղարկել | Տպել