ՀՏՀ
Ի՞նչ է կախվածության համախտանիշը
Որոշ հոգեներգործուն նյութերի շարունակական գործածումը հանգեցնում է կախվածության համախտանիշի, որը սրացումների բարձր ռիսկով քրոնիկական ծանր հիվանդություն է: Կախվածության համախտանիշը պայմանականորեն կազմված է երկու տարրերից:
Կախվածության ախտորոշիչ նշանները
Կախվածության համախտանիշն ախտորոշվում է բժիշկ-նարկոլոգի կողմից: Կախվածության համախտանիշի (dependence, зависимость) ախտորոշիչ չափանիշները սահմանվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից` որպես անհատի մոտ վերջին 1 տարվա ընթացքում ստորեւ թվարկված ախտանշաններից առնվազն երեքի միաժամանակյա դրսեւորում.
Ի՞նչ են օփիոիդները
Օփիոիդները (opioid) քնաբեր կակաչից (Papaver Somniferum) ստացվող ալկալոիդներ են, դրանց սինթետիկ համարժեքները եւ օրգանիզմում սինթեզվող միացությունները` մորֆին, օմնոպոն, պրոմեդոլ, դիացետիլմորֆին (դիամորֆին կամ հերոին), կոդեին, ֆենտանիլ, մեթադոն եւ այլն:
Ի՞նչ է կաննաբիսը
Կանաբիսը (cannabis), (փողոցային անվանումները` պլան, քոլ, հաշիշ, մարիխուանա) ստանում են կանեփից (Cannabis Sativa), որը պարունակում է 50-ից ավելի «կանաբինոիդներ», որոնցից ամենաակտիվը դելտա-տետրահիդրոկանաբինոլն է: Կանաբիսը սովորաբար գործածվում է ծխելու միջոցով` առանձին կամ ծխախոտի հետ խառնած: …
Ի՞նչ են կոկաինը եւ քրեքը
Կոկաինը (cocaine) հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի հզոր, բայց կարճատեւ ազդեցության խթանիչ, որի չարաշահումն արագորեն հանգեցնում է հոգեկան ծանր կախվածության: Սովորաբար գործածում են կոկաինի փոշին, որը քթով «շնչում են», կամ դրանից ստացվող «քրեքը» (ձողիկով…
